27 10 2020

 Վարձկանների մասին կոնվենցիայի վավերացում, ռազմական դրության մասին օրենքում փոփոխություն․ ԱԺ արտահերթը՝ ուղիղ



Հ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը։ Օրակարգում ընդգրկված է 4 հարց:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանականները կքննարկեն նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ